Թեհրանն ակնկալում է Վաշինգտոնի պատասխանը Հորմուզի նեղուցի շուրջ իրադրության կարգավորման առաջարկված ծրագրին՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:
Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել ապաշրջափակել ռազմավարական երթուղին, եթե ամերիկյան կողմը կատարի առաջ քաշված պայմանները:
Մեկնաբանելով տարածաշրջանում լարվածության նվազեցման հեռանկարները՝ դիվանագետը տեղեկացրել է, որ փաստաթուղթը փոխանցվել է ԱՄՆ-ին Կատարի միջնորդների միջոցով, և այժմ «գնդակն ամերիկյան դաշտում է»:
