ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը: Հայտարարության մեջ նշվում է, որ առաքելությունը կաշխատի Լիբանանի զինված ուժերի և ներքին անվտանգության ուժերի կարողությունների ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև կնպաստի ծովային անվտանգության կառավարման համակարգի զարգացմանը: Առաքելությունը նախատեսված է Լիբանանի ինքնիշխանության, պետական ​​ինստիտուտների և երկրում երկարաժամկետ կայունության ամրապնդմանը նպաստելու համար։ Դրա սկզբնական մանդատը կլինի երեք…

Read More
Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ Բուսաիդիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերին իրադարձությունների հետևանքով Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Խերթվիսի գյուղում կառուցվում է արհեստական խոտածածկով մարզադաշտ

Ասպինձայի մունիցիպալիտետի Խերթվիսի գյուղում կառուցվում է արհեստական խոտածածկով մարզադաշտ

Ասպինձայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Բեսիկ Բերիձեն, նախագահի տեղակալ Մերաբ Զուրաբաշվիլիի և Սակրեբուլոյի անդամների հետ միասին, այցելել է Խերթվիսի գյուղ և ծանոթացել արհեստական խոտածածկով մարզադաշտի կառուցման աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում նրանք տեղում դիտարկել են իրականացվող աշխատանքները և ծանոթացել ծրագրի իրականացման գործընթացին։ Մարզական ենթակառուցվածքների զարգացումն ու երիտասարդների համար համապատասխան պայմանների ստեղծումը Ասպինձայի մունիցիպալիտետի կարևոր առաջնահերթություններից են։

Read More
Ախալցխեի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը

Ախալցխեի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը

Ախալցխեի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանրությանը ներկայացրել է մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը։ Քաղաքապետը ներկաներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և մունիցիպալիտետին ենթակա իրավաբանական անձանց գործունեության մասին։ Նա անդրադարձել է Ախալցխե քաղաքում և մունիցիպալիտետի գյուղերում իրականացված ենթակառուցվածքային ծրագրերին, առողջապահական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև մշակութային ու մարզական միջոցառումներին։ Առանձին ուշադրություն է դարձվել…

Read More
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը այցելելու են  Վրաստան

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը այցելելու են Վրաստան

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը կայցելի Հայաստան և Վրաստան։ Նրանց խոսքերով՝ այցի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում քննարկման հիմնական թեմաները կլինեն Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ԵԱՀԿ-ի դերը և երկկողմ հարաբերությունները։ Շվեյցարիայի կառավարության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իգնացիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կայցելի Երևան,…

Read More
Վրաստանում մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների թոշակը հունվարի 1-ից կդառնա 415 լարի

Վրաստանում մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների թոշակը հունվարի 1-ից կդառնա 415 լարի

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունվարի 1-ից մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 415 լարի։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակը կավելանա 45 լարիով՝ ինդեքսավորման կանոններով նախատեսված 20 լարիի փոխարեն։ Նշված փոփոխությունը չի վերաբերում բարձրալեռնային բնակավայրերում բնակվող կենսաթոշակառուներին։ Կոբախիձեի հայտարարությամբ՝ փոփոխության արդյունքում պետական բյուջեից կենսաթոշակների համար նախատեսված…

Read More
Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ բժիշկները հայտնաբերել են թոքերի փոքր նորագոյացություն, այս շաբաթ նա կվիրահատվի. Reuters

Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ բժիշկները հայտնաբերել են թոքերի փոքր նորագոյացություն, այս շաբաթ նա կվիրահատվի. Reuters

Հռոմի Պապ Լևոն XIV -ը կիրակի հայտարարել է, որ բժիշկները նրա թոքերում փոքր նորագոյացություն են հայտնաբերել, և այս շաբաթ ինքը կվիրահատվի: Սա առաջին դեպքն է, երբ 71-ամյա քահանայապետի առողջությունը կարող է անհանգստություն առաջացնել նրա պաշտոնավարման ընթացքում՝ մեկնաբանում է Reuters-ը: Vatican News-ը հաղորդել է, որ վիրահատությունը տեղի կունենա Հռոմի Ջեմելի հիվանդանոցում։ 1981 թվականի մայիսին Հովհաննես Պողոս…

Read More
Միրզոյանը և Բադր Աբդելատին քննարկել են ՀՀ-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Միրզոյանը և Բադր Աբդելատին քննարկել են ՀՀ-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության…

Read More
Նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը. վարչապետ

Նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը. վարչապետ

Այս պահին հանրաքվե անցկացնելն անիրատեսական է։ Այդ մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պաշտոնյաների պնդումներին։ «Եթե դուք ինձ հարց տաք, ասեք՝ «Հայաստանի Հանրապետությունն էսօր պատրա՞ստ է լինել Եվրոպական միության անդամ»։ Ես անկեղծ կասեմ, որ՝ ոչ, որովհետև մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է…

Read More
Իրանի արտգործնախարարը Ռիադին կոչ է արել հութիների հետ հակամարտության քաղաքական լուծում գտնել

Իրանի արտգործնախարարը Ռիադին կոչ է արել հութիների հետ հակամարտության քաղաքական լուծում գտնել

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու հութիների հետ հակամարտությունը։ Իրանական Press TV հեռուստաալիքը հաղորդում է, որ զրույցի ընթացքում Արաղչին գործընկերոջը զգուշացրել է, որ Եմենում ռազմական գործողությունների վրա կենտրոնանալը միայն կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանում։ Նշվում է, որ Իրանի արտգործնախարարը վերահաստատել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն,…

Read More
Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ «Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։ Անդրադարձանք հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացմանը, խաղաղության ամրապնդմանը և երկկողմ համագործակցության…

Read More
Վաշինգտոն-Ամստերդամ չվերթի ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի տարածքում աղետի ազդանշան է տվել

Վաշինգտոն-Ամստերդամ չվերթի ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի տարածքում աղետի ազդանշան է տվել

Flightradar24-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնից Ամստերդամ թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի երկնքում աղետի ազդանշան է տվել և ուղղություն վերցրել դեպի Կանադա։ Ինքնաթիռը Վաշինգտոնից Ամստերդամ է մեկնել է կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 20:47-ին։ Սակայն Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելիս, ինքնաթիռն ավելի ուշ տվել է Squawk 7700 ազդանշանը՝ նշելով «ընդհանուր արտակարգ իրավիճակ»։ Ինքնաթիռը շրջվել է և ուղևորվում է…

Read More