ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրա
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ծովային ականների վրա` հաղորդում է IRNA-ն։ ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ նավերը նեղուցով անցել են «չարտոնված երթուղով»։ Նշվում է նաև, որ լցանավերն անջատել էին ավտոմատ նույնականացման համակարգի տրանսպոնդերները, որոնք նավի գտնվելու վայրը փոխանցում են արբանյակային և ռադիոազդանշանների միջոցով՝ փորձելով գաղտնի անցնել ամերիկյան զինվորականների…
