ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրա

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրա


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ծովային ականների վրա` հաղորդում է IRNA-ն։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ նավերը նեղուցով անցել են «չարտոնված երթուղով»։ Նշվում է նաև, որ լցանավերն անջատել էին ավտոմատ նույնականացման համակարգի տրանսպոնդերները, որոնք նավի գտնվելու վայրը փոխանցում են արբանյակային և ռադիոազդանշանների միջոցով՝ փորձելով գաղտնի անցնել ամերիկյան զինվորականների աջակցությամբ: Սակայն պայթյուններից հետո նրանք կանգ են առել։

Հայտարարության մեջ նավերի անունները չեն նշվում, տեղեկություններ չեն տրամադրվել նաև զոհերի կամ տուժածների մասին։