Միլի Մեջլիսի պատգամավորները հույս են հայտնել, որ Թուրքիան հարգանք կցուցաբերի Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ

Միլի Մեջլիսի պատգամավորները հույս են հայտնել, որ Թուրքիան հարգանք կցուցաբերի Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ

Ադրբեջանի Միլի Մեջլիսի Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբը հանդես է եկել հայտարարությամբ թուրքական լրատվամիջոցներում Ադրբեջանի վերաբերյալ, իրենց ձևակերպմամբ, «կանխակալ» նյութերի, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի մեղադրանքների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելն ու ադրբեջանական հասարակությանը քաղաքական ու գաղափարական հայացքներ պարտադրելն անընդունելի…

Read More
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Նախարարությունից հայտնում են՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ընդգծվել է խաղաղության հետևողական ամրապնդման կարևորությունը: Անդրադարձ…

Read More
Ադիգենիի քաղաքապետը հանդիպել է դպրոցականների հետ

Ադիգենիի քաղաքապետը հանդիպել է դպրոցականների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, տեղակալ Սոսո Ռեխվիաշվիլիի հետ միասին, հանդիպել է մունիցիպալիտետի տարբեր հանրային դպրոցների աշակերտներին։ Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել երիտասարդների հետաքրքրություններին, ապագայի ծրագրերին և զարգացման հնարավորություններին։ «Դուք մեր ապագան եք, և ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը կարևոր է մեզ համար։ Եղե՛ք նպատակասլաց, հավատացե՛ք ձեր հնարավորություններին և միշտ վստահ եղե՛ք, որ ունեք մեր աջակցությունը», —…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպել են գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպել են գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլին, Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Ռոին Մարկոիձեի, քաղաքապետի ներկայացուցիչների և Սակրեբուլոյի անդամների հետ միասին, հանդիպել է Մոխիի և Զեդուբանի վարչական միավորների գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների շրջանակում տեղական իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Մոխի, Ցիխիսուբանի, Նամինաուրի, Ղորթուբանի, Զեդուբանի և Ափիեթի գյուղերի բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց կարիքներին։ Բնակիչները որպես հիմնական առաջնահերթություն նշել են…

Read More
Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց տարածաշրջանային գիտական ​​փառատոն

Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց տարածաշրջանային գիտական ​​փառատոն

Հոկտեմբերի 12-ին  Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց տարածաշրջանային գիտական ​​փառատոն։ Միջոցառմանը մասնակցեցին՝ Բորժոմիի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալներ Վախթանգ Մերաբիշվիլին և Սերգի Մուշկուդիանին, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան, Բորժոմիի քաղաքապետարանի խորհրդի նախագահ Գիորգի Փերաձեն, Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեն, տարածաշրջանի քաղաքապետեր և քաղաքապետարանների նախագահներ, կրթական և գիտական ​​հաստատությունների ներկայացուցիչներ։ Փառատոնը…

Read More
Ախալքալաքի Սակրեբուլոյում քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը

Ախալքալաքի Սակրեբուլոյում քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և տարածքային պլանավորման ծառայության ղեկավար Արա Մովսեսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին իրականացված ենթակառուցվածքային աշխատանքները, ինչպես նաև 2027 թվականի համար նախատեսված ենթակառուցվածքային ծրագրերը։

Read More
Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է

Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է

Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է: Իրանի աջակցությունը վայելող հութիների վերջին հարվածների ֆոնին Էր Ռիադում թռիչքները սահմանափակվել են: Լուրեր են շրջանառվում, որ Միացյալ Նահանգները կարող է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային: Ի պատասխան՝ Անսար Ալլահ շարժումը խոստացել է «արագ և ցավոտ» արձագանքել ԱՄՆ-ի հնարավոր քայլերին, եթե ամերիկյան ուժերը թիրախավորեն Եմենի տարածքը: Հութիները նաև…

Read More
«STEP.ai–Արհեստական բանականություն» ուսումնական մոդուլը կներդրվի նաև քոլեջների մասնագիտական չափորոշիչներում

«STEP.ai–Արհեստական բանականություն» ուսումնական մոդուլը կներդրվի նաև քոլեջների մասնագիտական չափորոշիչներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությամբ մեկնարկել են մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում «STEP.ai–Արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի ինտեգրման և ներդրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Ծրագրի կարևոր ուղղություններից է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդումը՝ արհեստական բանականության զարգացման համատեքստում մասնագիտությունների ընտրության և ՏՀՏ ոլորտում արհեստական…

Read More
Բուլղարիան հայտնել է իր ափերից ոչ հեռու երկու նավի վրա անօդաչուների հարձակման մասին

Բուլղարիան հայտնել է իր ափերից ոչ հեռու երկու նավի վրա անօդաչուների հարձակման մասին

Բուլղարիան հայտնել է իր ափերից ոչ հեռու երկու նավի վրա անօդաչուների հարձակման մասին, որոնցից մեկը խորտակվել է: Վարչապետ Ռումեն Ռադևի տվյալներով՝ «Չելսի 3» առևտրային նավը, որը նավարկում էր Մալթայի դրոշի ներքո և գրանցված էր Օդեսայի նավահանգստում, այս գիշեր հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքի կողմից Բուլղարիայի ափամերձ Բիալա քաղաքից մոտ 15 ծովային մղոն հեռու:…

Read More
Ալեն Սիմոնյանը Save Armenia-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ալեն Սիմոնյանը Save Armenia-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող Save Armenia կազմակերպության ներկայացուցիչներին: ԱԽ քարտուղարը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ կարեւորել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։ ԱԽ քարտուղարը պատասխանել է նաեւ կազմակերպության անդամներին հետաքրքրող տարբեր հարցերի:

Read More
Թեհրանն ավարտում է իր ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտարկումներին իր պատասխանի նախապատրաստումը. Ղարիբաբադի

Թեհրանն ավարտում է իր ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտարկումներին իր պատասխանի նախապատրաստումը. Ղարիբաբադի

Իրանը ողջունում է դիվանագիտական բոլոր գործընթացները և միաժամանակ պատրաստ է ինքնապաշտպանության՝ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին: «Թեհրանն ավարտում է Նյու Յորքում Իրանի առաջարկած ծրագրի վերաբերյալ ամերիկյան կողմի դիտարկումներին և տեսակետներին իր պատասխանի նախապատրաստումը»,- նշել է նա: ​ Դիվանագետը հայտնել է, որ Իրանն իր վերջնական դիրքորոշումը…

Read More
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մասին քաղաքական հռչակագիրը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մասին քաղաքական հռչակագիրը

2026թ. հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Ռուանդայի մշտական ներկայացուցիչների համակարգմամբ անցկացված միջկառավարական բանակցությունների արդյունքներով ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մասին քաղաքական հռչակագիրը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ «ՄԱԿ անդամ մի խումբ պետություններ ողջունել են ընդգրկուն բանակցությունների արդյունքները և իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի և Ռուանդայի իրականացրած…

Read More
Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 11-13-ը գործուղվել է Վարշավա

Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 11-13-ը գործուղվել է Վարշավա

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 11-13-ը գործուղվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) «Մարդկային չափում-2025» համաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ հոկտեմբերի 9-ի կարգադրության համաձայն՝ Բաթոյանը կմասնակցի «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության խթանումը խորհրդարաններում․ գնահատման մեթոդաբանություն և պատկերացումներ ԵԱՀԿ տարածաշրջանից» խորագրով…

Read More
Հայաստանը կոչ է արել մշակել արդյունավետ և տուժածների ու վերապրածների իրավունքների ու կարիքների վրա կենտրոնացած կոնվենցիա

Հայաստանը կոչ է արել մշակել արդյունավետ և տուժածների ու վերապրածների իրավունքների ու կարիքների վրա կենտրոնացած կոնվենցիա

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային և հաստատակամ աջակցությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր, համապարփակ կոնվենցիայի մշակմանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Ընդգծվել է միջազգային իրավական շրջանակի ամրապնդման, ոճրագործությունների կանխարգելման, պատասխանատվության ապահովման, ինչպես նաև տուժածների…

Read More