Ադիգենիում կանցկացվի Նիազ Չիրգաձեի անվան վետերանների ֆուտբոլի մրցաշար
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, Ադիգենիի կենտրոնական մարզադաշտում կանցկացվի Նիազ Չիրգաձեի անվան վետերանների ֆուտբոլի մրցաշարը։ Մարզական միջոցառումը կազմակերպում են Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայությունը և «Ադիգենիի մարզադպրոց»-ը։ Մրցաշարին կմասնակցեն Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցխայի և Ադիգենիի վետերանների ֆուտբոլային թիմերը։ Կազմակերպիչները բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են ներկա գտնվելու մրցաշարին և աջակցելու մասնակից թիմերին։
