Պեկինը զսպվածության կոչ է արել՝ Ռուսաստանի օդային տարածքը փակելու՝ Կիևի սպառնալիքներից հետո

Պեկինը զսպվածության կոչ է արել՝ Ռուսաստանի օդային տարածքը փակելու՝ Կիևի սպառնալիքներից հետո

Չինաստանը կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին պահպանել զսպվածություն և աշխատել իրադրության արագ կարգավորման ուղղությամբ, հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից Ռուսաստանի օդային տարածքը փակելու սպառնալիքները։ «Երկխոսությունն ու բանակցություններն ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միակ հնարավոր ելքն են։ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին պահպանել սառնասրտություն և զսպվածություն»,- ասել է դիվանագետը…

Read More
Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակ ստանալու 29 դիմում

Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակ ստանալու 29 դիմում

Ախալցխայի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակի կառավարման խորհրդի» հերթական նիստը։ Նիստը վարել է Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին։ Խորհրդի անդամները քննարկել են բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ստացված 29 դիմում։ Քննարկման արդյունքում 21 դիմումի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները լսել են նաև վկայականների տրամադրման…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում քննարկվել են ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերը

Ասպինձայի մունիցիպալիտետում քննարկվել են ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերը

Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին՝ Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեի հետ համատեղ, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և սակրեբուլոյի անդամների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային ու սոցիալական ծրագրերը, բնակչության կարիքներն ու առկա մարտահրավերները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խնդիրների ժամանակին լուծման ուղիներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և…

Read More
Ասպինձայում ներկայացվել է դպրոցական համազգեստի վաճառքի գործընթացը

Ասպինձայում ներկայացվել է դպրոցական համազգեստի վաճառքի գործընթացը

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլին, իր տեղակալներ Վախթանգ Մերաբիշվիլիի և Սերգի Մուշկուդիանիի, Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեի և Ասպինձայի քաղաքապետարանի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Մամանա Զաքաիձեի հետ միասին, ուսումնասիրել է Ասպինձայի հանրային դպրոցում դպրոցական համազգեստի վաճառքի գործընթացը։ Գործընթացին մասնակցել են նաև Ասպինձայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Բեսիկ Բերիձեն և Ասպինձայի հանրային դպրոցի տնօրեն Կլարա Զեդգինիձեն։ Առաջին դասարանցիների ծնողները…

Read More
Բրյուսելը մշակում է Կալասի գխավորած ԵՄ արտաքին ծառայությունը կրճատելու ծրագրեր. FT

Բրյուսելը մշակում է Կալասի գխավորած ԵՄ արտաքին ծառայությունը կրճատելու ծրագրեր. FT

Եվրոպական հանձնաժողովը մշակում է Կայա Կալասի գլխավորած ԵՄ արտաքին ծառայությունը կրճատելու և դրա որոշ գործառույթներ ԵՄ գործադիր մարմիններին փոխանցելու ծրագրեր: Financial Times (FT)-ի տվյալներով՝ այս պահանջը ներկայացրել են Ֆրանսիան և Գերմանիան, որոնք ձգտում են մինչև տարեվերջ հասնել Բրյուսելի արտաքին քաղաքականության մեխանիզմի բարեփոխմանը: FT-ի տվյալներով՝ նախաձեռնությունը, որը կքննարկվի հաջորդ ամիս ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում, ենթադրում է ԵՄ…

Read More
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների սահմանմանը։ Որոշումը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրների պայմաններում։ Նախատեսվող միջոցները կազատականացնեն դեպի ԵՄ Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսը։ Միաժամանակ նախատեսվում են պաշտպանական մեխանիզմներ՝ ԵՄ շուկայի արտադրողներին հնարավոր բացասական ազդեցությունից պաշտպանելու համար։ Որոշման…

Read More
Եվրոպան աջակցում է Ռուսաստանի դեմ Գերմանիայի ձեռնարկվող միջոցառումներին

Եվրոպան աջակցում է Ռուսաստանի դեմ Գերմանիայի ձեռնարկվող միջոցառումներին

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն իրենց աջակցությունն են հայտնել Գերմանիային, որը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր միջոցառումների մասին՝ Լայպցիգի օդանավակայանում ահաբեկչական հարձակման փորձի հետ կապված: Էստոնիայի կառավարությունը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի անհաջող հարձակումը ցույց է տալիս այն սպառնալիքը, որը Ռուսաստանը ներկայացնում է ամբողջ Եվրոպայի համար: Լատվիայի, Լիտվայի, ինչպես նաև Ուկրաինայի իշխանությունները նույնպես…

Read More
Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի

Ռուսաստանի թիրախների դեմ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Ռուսաստանի օդային տարածքը վտանգավոր են դարձնում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: «Այսօր մենք ուզում ենք զգուշացնել Ռուսաստանի օդային տարածքն օգտագործող բոլոր ավիաընկերություններին, բոլոր ապահովագրողներին և բոլոր նրանց, ովքեր շարունակում են օգտագործել ռուսական հիմնական օդանավակայանները. Ռուսաստանի երկինքը դառնում է լիովին անապահով»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։ Նա…

Read More
Ուկրաինայի հարցը քննարկվել է ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում

Ուկրաինայի հարցը քննարկվել է ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում

ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն ընթանում է Իռլանդիայի Ուիքլոու կոմսությունում, քանի որ Իռլանդիան է նախագահում Եվրամիության խորհուրդը: Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և Իռլանդիայի արտգործնախարար Հելեն Մաքէնթիի համատեղ ճեպազրույցը, որ ժամանակ անդրադարձել է եղել Ուկրաինայի իրավիճակին: «Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դառնում է ավելի դաժան ու ավերիչ, բայց,…

Read More
Սիրիկում հարսանքավորներ են զոհվել․ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա

Սիրիկում հարսանքավորներ են զոհվել․ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա

Իրանին ԱՄՆ-ի հարվածների վերսկսումից հետո Թեհրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում, Իրաքում և Բահրեյնում գտնվող ամերիկյան թիրախներին։   Իրանական Կարմիր մահիկը հայտնել է, որ ԱՄՆ հրթիռը հարվածել է Սիրիկ քաղաքում գտնվող տանը, որտեղ հարսանիք է եղել։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։    ԱՄՆ…

Read More
ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում․ Թրամփ

ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում․ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, հենց այս պահին, հարվածներ է հասցնում իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Այս մասին սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։   «Հարվածները խոշոր են և հզոր, և հանդիսանում են պատասխան միջոց նեղուցում ծովային ականներ տեղադրելու իրանցիների ձախողված փորձի (որտեղ ներկայումս ականներ չկան. դրանք ամբողջությամբ հեռացվել և պայթեցվել են) և Հորդանանում մեր…

Read More
Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ որքան շուտ Հայաստանը հստակեցնի Եվրամիությանն անդամակցելու հարցը, այնքան լավ, քանի որ Ռուսաստանին անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես հետագայում զարգացնել երկու երկրների հարաբերությունները։   Պուտինի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի  ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ Հայաստանի՝…

Read More
Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար

Գերմանիան պաշտոնապես մեղադրել է Ռուսաստանին մեկ ամիս առաջ ռազմավարական նշանակություն ունեցող օդանավակայանում դիվերսիայի փորձի համար: Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը և ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը: Վերջինս հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձը հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մասն է, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների դեմ: Դոբրինդտի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը…

Read More