Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳՆ-ն կտրականապես հերքել է Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները՝ ՌԴ օդային տարածքի անվտանգության մասին: Ինչպես նշել են նախարարությունում՝ «դրանք իրավաբանական ուժ չունեն, խեղաթյուրում են իրական իրավիճակը և մոլորության մեջ գցում ռուսական երկնքի օգտատերերին»: Գերատեսչությունը նաև կոչ է արել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Խուան Կառլոս Սալասարին «դատապարտել Կիևի սպառնալիքները, որոնք ուղղված են քաղաքացիական ավիացիայի դեմ»:…

Read More
Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները

Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները

Ներքին խոր ճգնաժամի և Միացյալ Նահանգների ճնշման պայմաններում Կուբան շարունակում է բացել իր տնտեսությունը օտարերկրյա ներդրողների համար: Հավանայի կառավարությունը հրապարակել է նոր կանոնակարգեր, որոնք նախատեսված են Կարիբյան ավազանի երկրի շուկա մուտքը հեշտացնելու համար՝ հաղորդում է Reuters-ը: Դրանց համաձայն՝ ընկերությունները շուտով կկարողանան վարձել և ազատել աշխատակիցների՝ առանց պետական ​​զբաղվածության գործակալություններին դիմելու անհրաժեշտության: Ավելին, մասնավոր ձեռնարկությունները կկարողանան…

Read More
Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է «NICE Studio» ակադեմիայի ամառային դպրոցի սաների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է «NICE Studio» ակադեմիայի ամառային դպրոցի սաների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին այցելել է «NICE Studio» ակադեմիայի ամառային դպրոց և հանդիպել ծրագրի մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում երիտասարդները քաղաքապետի հետ զրուցել են մասնագիտության ճիշտ ընտրության, նպատակների սահմանման և կարիերայի զարգացման կարևորության մասին։ Նրանք նաև քաղաքապետարանի ղեկավարին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ։ Վարլամ Ծիկլաուրին երիտասարդների հետ կիսվել է քաղաքապետ դառնալուն նախորդած…

Read More
Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ

Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ

Ախալցխա քաղաքի Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։ Աշխատանքների ընթացքին ծանոթացել և իրականացվող ծրագրի շուրջ քննարկում է անցկացրել Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլիի և քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ։ Նոր ֆուտբոլային տեխնիկական կենտրոնի և արհեստական խոտածածկով մարզադաշտի կառուցման աշխատանքներն իրականացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամը։…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղի դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղի դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում ակտիվորեն ընթանում են հանրային դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն քաղաքապետի տեղակալ Դավիթ Պապաշվիլիի հետ այցելել է Նիջգորի և ծանոթացել իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է դպրոցի շենքի վերանորոգում, լրացուցիչ դասասենյակների կահավորում և ջեռուցման համակարգի կազմակերպում։ Վերանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 141 504 լարի։ Աշխատանքներն այս…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում վերակառուցվում է 1,7 կմ ճանապարհահատված

Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում վերակառուցվում է 1,7 կմ ճանապարհահատված

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչության պետ Արա Մովսիսյանը համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ այցելել է Տուրցխ գյուղ և ծանոթացել ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Նախագիծը նախատեսում է ինչպես գյուղի մուտքի ճանապարհի, այնպես էլ ներքին գյուղական ճանապարհի ամբողջական վերակառուցում։ Աշխատանքների շրջանակում ամբողջությամբ կվերականգնվի ճանապարհի 1,7 կիլոմետրանոց հատվածը։ Նախատեսվում է նաև ջրահեռացման համակարգի և ճանապարհային նշանների տեղադրում։ Ենթակառուցվածքային…

Read More
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Քրիստոֆ Կամպի հետ, որը Վրաստանում է աշխատանքային վիզայով: Տեղեկատվությունը հրապարակել է Հանրային պաշտպանի գրասենյակը: Նրանց խոսքով՝ հանրային պաշտպանը ԵԱՀԿ հանձնակատարին ներկայացրել է գրասենյակի գործունեությունը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում, խոսել է տարեկան զեկույցներում արտացոլված մարտահրավերների և դրանց լուծման համար մշակված առաջարկությունների մասին:…

Read More
Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post

Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post

Օմանը մերժել է Իրանի առաջարկած նախաձեռնությունը՝ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի անցման համար համատեղ վճար գանձելու վերաբերյալ՝ հաղորդում է The New York Post-ը՝ հղում անելով տարածաշրջանային բարձրաստիճան պաշտոնյայի։ Թերթը հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակն անցյալ երեքշաբթի քննարկել են Իրանի ու Օմանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Բադր ալ Բուսաիդին, իսկ մի քանի ժամ…

Read More
Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի օդային տարածքը, և այդ ծրագիրն արդեն գործում է. Wall Street Journal

Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի օդային տարածքը, և այդ ծրագիրն արդեն գործում է. Wall Street Journal

Ուկրաինան ծրագրում է մեծացնել իր անօդաչու թռչող սարքերի ներկայությունը ռուսական օդանավակայանների մոտ, որպեսզի հասնի դրանց փակմանը: Դա արվում է Ռուսաստանի տնտեսությունը խաթարելու և պատերազմը դադարեցնելու նպատակով Մոսկվայի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, գրում է Wall Street Journal-ը: Երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախազգուշացրել է ավիաընկերություններին, որ Ռուսաստանի օդային տարածքը «դառնում է լրիվ անապահով»: Ուկրաինացի զինվորականների…

Read More
Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս

Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ Իրանին տնտեսապես մեկուսացնելու ԱՄՆ ֆինանսների նախարարության փորձը, գործում է՝ չնայած Չինաստանը շարունակում է առևտրային կապերն Իրանի հետ: Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն անցած շաբաթվա սկզբին հայտարարել էր գործողության մասին, որը պետք է հասնի համաշխարհային առևտրից և ֆինանսներից Իրանի լիակատար տնտեսական մեկուսացման և ստիպի Թեհրանին վերադառնալ…

Read More
Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը

Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը

Հորմուզի նեղուցում ռազմական ուժեր տեղակայելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հարցը դեռևս քննարկման փուլում է։ «Սեուլը կարող է ռազմական ներդրում ունենալ նեղուցում նավարկության ազատության ապահովման գլոբալ ջանքերում, պայմանով, որ նման ներդրումը չի վտանգի երկրի պաշտպանունակությունը»,- հայտարարել է նախագահի վարչակազմի…

Read More
Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը

Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը

Եվրամիությունը «պաշտոնապես միացել է» Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ տնտեսական ճնշման արշավին՝ «Տնտեսական վտարանդի» գործողությանը, «և մենք գնահատում ենք նրանց վճռական ու ժամանակին դիրքորոշումը», գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը X-ում։ «Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է իր դաշնակիցների կողքին՝ երաշխավորելու, որ արյունարբու իրանական ռեժիմը չի կարողանա համաշխարհային ֆինանսական համակարգն օգտագործել իր միջուկային հավակնությունները, սպառազինությունների…

Read More
Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան

Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Սոչի քաղաքի և Սիրիուս գյուղի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթամբազայում, հայտնել է Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խումբը։ Ըստ Astra պարբերականի՝ այն Ադլերի շրջանում «Ռոսնեֆտ-Կուբաննեֆտեպրոդուկտ» ընկերության օբյեկտն է։ Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ զոհեր չկան։ Վնասվել են նաև մի քանի բնակելի շենքերի և այլ կառույցների պատուհանները։ Ուկրաինական Telegram-ի մոնիթորինգի…

Read More
Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ընտրատեղամասեր բացելու Մոսկվայի ծրագրերի հետ

Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ընտրատեղամասեր բացելու Մոսկվայի ծրագրերի հետ

Քիշնևում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ՌԴ Պետդումայի ընտրության համար ևս 16 ընտրատեղամաս բացելու Մոսկվայի ծրագրերի հետ: ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը կարող է Մոլդովայի տարածքում ընտրական գործընթաց անցկացնել միայն Մոլդովայի իշխանությունների նախնական և պաշտոնական համաձայնությամբ: Գերատեսչությունը ռուսական կողմին կոչ է արել…

Read More
Վարշավայում Ռուսաստանի դեսպանին բողոք են հայտնել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Վարշավայում Ռուսաստանի դեսպանին բողոք են հայտնել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Վարշավայում Ռուսաստանի դեսպան Գեորգի Միխնոյին կանչել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ լեհական կողմը մտադիր է վճռական բողոք հայտնել դիվանագետին՝ «Ռուսաստանի աճող ագրեսիվ ակտիվության դեմ»: Նման քայլով Վարշավան համերաշխություն է հայտնում Բեռլինին: Գերմանական հատուկ ծառայությունների և քննչական մարմինների տեղեկությունների հիման վրա՝ Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող…

Read More
Իսպանիայի կառավարությունը տեղեկություն չի ունեցել Սեուտայի անկլավ ներգաղթյալների հոսքի մասին. Սանչես

Իսպանիայի կառավարությունը տեղեկություն չի ունեցել Սեուտայի անկլավ ներգաղթյալների հոսքի մասին. Սանչես

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը տեղեկություն չի ունեցել Սեուտայի անկլավ ներգաղթյալների հոսքի մասին: Նրա խոսքով՝ ոչ մի ապացույց չկա, որը կհաստատի զանգվածային ներհոսքի կապը Մարոկոյի հետ: «Աբսուրդ է մտածել, որ կառավարությունը գիտեր այդ մասին և ոչինչ չձեռնարկեց: Սեուտան Իսպանիայի սահմանը չէ, դա Իսպանիան է Եվրոպայի սահմանին»,- նշել է Սանչեսը: Միգրացիոն հոսքի հետ…

Read More