Նինոծմինդայում «Քաղաքացիական բյուջե 2026»-ի շրջանակում ընտրվել է առաջնահերթ նախագիծը
Նինոծմինդայում անցկացվել է «Քաղաքացիական բյուջե 2026» ծրագրի շրջանակում ներկայացված առաջնահերթ նախագծերի ընտրության գործընթացը։ Քվեարկությանը մասնակցել է 259 քաղաքացի։ Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկության արդյունքում Հովհաննես Մզիկյանի՝ «Նորաշեն թաղամասում պուրակի կառուցում» նախագիծը ստացել է 45 ձայն, Հայկազ Էլոյանի՝ «Պուրակի կառուցում Ճոճաշեն թաղամասում» նախագիծը՝ 54 ձայն, իսկ Արտյուշ Մոսոյանի՝ «Խոջաբեկ թաղամասում գտնվող արարողությունների տան…
