Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լուկա Ուխվաիան։
Հանդիպման ընթացքում Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Լուկա Ուխվաիային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նոր ձեռքբերումներ նրա գործունեության ընթացքում։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ավանդական կապերին, ինչպես նաև երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ընթացիկ ծրագրերին։
