Ախալցխայում ուսանողները մարզական համալիրի ծառայություններից կօգտվեն 50% զեղչով

Ախալցխայում ուսանողները մարզական համալիրի ծառայություններից կօգտվեն 50% զեղչով

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի որոշմամբ՝ երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման նպատակով հոկտեմբերի 1-ից Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի, ինչպես նաև «Օպիզարի» և «Կոնստրակտ 2» քոլեջների ուսանողները Ախալցխայի մարզական համալիրի լողավազանից և մարզասրահից կօգտվեն 50% զեղչով։ Զեղչային ծրագրից օգտվելու համար ուսանողները մարզական համալիրի վարչակազմին պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և ակտիվ ուսանողի կարգավիճակը հաստատող վկայական։ Նախաձեռնության նպատակն…

Read More
Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչներն արդեն հնարավորություն ունեն օգտվելու բնական գազից

Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչներն արդեն հնարավորություն ունեն օգտվելու բնական գազից

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղում բնական գազի մուտքն արդեն իրականություն է։ Այս առիթով գյուղում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն, որի ընթացքում հանդիսավորությամբ վառվել է բնական գազի մուտքը խորհրդանշող ջահը։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, փոխնախագահ Նաիրի Իրիցյանը, մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։ Դադեշում բնական գազի հասանելիությունը կարևոր…

Read More
Երևանում մեկնարկել է «Armeno-Georgica» հայ-վրացական համատեղ կոնգրեսը

Երևանում մեկնարկել է «Armeno-Georgica» հայ-վրացական համատեղ կոնգրեսը

Երևանում մեկնարկեց հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, Հիմնադրամի անունից ողջունելով Կոնգրեսի մասնակիցներին, նշեց, որ Երևանում նման մասշտաբների հայ-վրացական համատեղ կոնգրես կազմակերպվում է առաջին անգամ։ «Մեզ համար էական նշանակություն ունի մեր բարեկամ ժողովրդի պատմության…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գիորգի Վոլսկիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գիորգի Վոլսկիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ավանդական կապերին՝ ընդգծելով դրանց հետագա ամրապնդման և զարգացման կարևորությունը։ Քննարկվել են նաև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու երկու երկրների օրենսդիր մարմինների միջև արդյունավետ…

Read More
Ադիգենիում անցկացվել է անվճար բժշկական արշավ

Ադիգենիում անցկացվել է անվճար բժշկական արշավ

Ադիգենիի քաղաքապետարանի աջակցությամբ և «Գլոբալմեդ համալսարանական կլինիկայի» կազմակերպմամբ Ադիգենի ավանում անցկացվել է անվճար բժշկական արշավ։ Արշավի շրջանակներում տարբեր ոլորտների մասնագետ բժիշկները տեղի բնակիչներին տրամադրել են անվճար խորհրդատվություն՝ նյարդաբանության, գինեկոլոգիայի, սրտաբանության, վիրաբուժության, վնասվածքաբանության, թերապիայի և ուռուցքաբանության ուղղություններով։ Բնակիչները հնարավորություն են ունեցել նաև անվճար անցնելու ուլտրաձայնային հետազոտություն և սրտագրություն՝ ստանալով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են…

Read More
Ախալքալաքում անցկացվել է ազատ ոճի լողի քաղաքային առաջնություն

Ախալքալաքում անցկացվել է ազատ ոճի լողի քաղաքային առաջնություն

Ախալքալաքի մունիցիպալիտետում անցկացվել է ազատ ոճի լողի քաղաքային առաջնություն։ Մրցաշարին Ախալքալաքի քաղաքային մարզական համալիրում ներկա են գտնվել մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը։ Մրցույթին մասնակցել է 30 տեղացի մարզիկ, որոնք մրցել են աղջիկների և տղաների առանձին թիմերով՝ հինգ տարիքային խմբերում։ Առաջնության արդյունքներով հաղթողներն…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգվում է․ ծրագրի արժեքը՝ 845 հազար լարի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգվում է․ ծրագրի արժեքը՝ 845 հազար լարի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա գյուղում մեկնարկել են գյուղական ճանապարհի վերականգնողական աշխատանքները։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ վերանորոգել Կարցեպի գյուղի մայրուղուց մինչև Ազմանա գյուղ տանող ճանապարհը։ Աշխատանքների ընթացքում ճանապարհը կասֆալտապատվի, ինչպես նաև կկառուցվի ջրահեռացման համակարգ։ Ենթակառուցվածքային ծրագիրն իրականացվում է Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 845 000 լարի։ Ճանապարհի վերականգնումը կնպաստի Ազմանա գյուղի բնակիչների…

Read More
Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով

Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով

Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում: «Նման վարքագիծն ամենևին էլ ՌԴ-ի գենետիկ կոդում չէ, երկիրն ունի հպարտություն»,- նշել է Լավրովը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք պատեր չի կառուցել և չի տարանջատվել Եվրոպայից, եվրոպական երկրներն են նման որոշում կայացրել: Միևնույն…

Read More
Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել

Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել

Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել, նրանցից երեքը՝ երեխա: Այդ մասին հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավարը։ Նրա փոխանցմամբ՝ գիշերային հարձակման հետևանքով վնասվել է 21-հարկանի բնակելի շենք։ Օդեսան ռուսական զանգվածային հարձակման էր ենթարկվել նաև նախորդ գիշեր։ Երեկ հաղորդվել էր ութ վիրավորի, այդ թվում՝ հինգ տարեկան երեխայի մասին։ Վնասվել էին բնակելի…

Read More
Գուտերեշը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջեվ վերսկսված հարվածների կապակցությամբ

Գուտերեշը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջեվ վերսկսված հարվածների կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ հարվածների կապակցությամբ: Նա մտահոգություն է հայտնել նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ «Գլխավոր քարտուղարը դատապարտում է խաղաղ բնակիչների դեմ ուղղված բոլոր հարձակումները։ Նա հիշեցնում է, որ բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները, այդ…

Read More
Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի. Թրամփ

Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։ Հայտարարությունը Թրամփն արել է Իրանի տարածքին նախորդ գիշեր հասցված ամերիկյան հարվածներից հետո։ Թրամփի պնդմամբ՝ ամերիկյան ուժերը ոչնչացրել են Հորմուզի նեղուցի երկայնքով Իրանի տեղակայած պաշտպանական և հարձակողական նոր ռազմական սարքավորումները։…

Read More
Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի շուրջ 1000 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի շուրջ 1000 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը: Սեպտեմբերի 3-ին Բալաջարի կայարանից 989 տոննա դիզելային վառելիքով բեռնված 17 ցիստեռն է ուղարկվել Վրաստանի սահման, որտեղից Վրաստանով տարանցմամբ այն կտեղափոխվի Հայաստան: Ադրբեջանից Հայաստան մինչ այժմ ներմուծվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա պրեմիում և ռեգուլյար դասի բենզին:  Միևնույն ժամանակ, Ռուսաստանից Ադրբեջանով և…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պետք է շոշափելի դառնա մարդկանց առօրյա կյանքում. Ամիրբեկով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պետք է շոշափելի դառնա մարդկանց առօրյա կյանքում. Ամիրբեկով

Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում. Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունն այդ օրվանից ի վեր շարունակվել է, մեկնարկել են առևտրատնտեսական կապերը, զարգանում են փոխկապակցվածության և հաղորդակցությունների ոլորտում նախագծերը: «Միևնույն ժամանակ, մեր…

Read More
ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունը

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունը

Խաղաղության մշակույթի գործողությունների ծրագրին նվիրված՝ «Կանանց առաջնորդությունը՝ հանուն խաղաղության մշակույթի խթանման» խորագրով բարձր մակարդակի ֆորումին ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունը՝ շեշտելով կանանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցության կարևորությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։   «Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում ինքնության հիմքով խտրականության և բռնության կանխարգելմանն ուղղված…

Read More
Թրամփը Սպիտակ տանը տասնյակ հանրապետականների կհրավիրի ընթրիքի. ԶԼՄ-ներ

Թրամփը Սպիտակ տանը տասնյակ հանրապետականների կհրավիրի ընթրիքի. ԶԼՄ-ներ

Նոյեմբերի միջանկյալ ընտրությունից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընթրիք է կազմակերպելու մի քանի տասնյակ հանրապետական ​​օրենսդիրների համար՝ հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Թրամփը չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանն իր հետ ճաշելու է հրավիրել մի խումբ հանրապետական ​​օրենսդիրների, այդ թվում՝ հանրապետականների, որոնք մասնակցում են նախընտրական մրցավազքին»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով միջոցառման մանրամասներին տեղյակ մարդկանց:…

Read More