Ադիգենիում անցկացվել է անվճար բժշկական արշավ

Ադիգենիում անցկացվել է անվճար բժշկական արշավ

Ադիգենիի քաղաքապետարանի աջակցությամբ և «Գլոբալմեդ համալսարանական կլինիկայի» կազմակերպմամբ Ադիգենի ավանում անցկացվել է անվճար բժշկական արշավ։

Արշավի շրջանակներում տարբեր ոլորտների մասնագետ բժիշկները տեղի բնակիչներին տրամադրել են անվճար խորհրդատվություն՝ նյարդաբանության, գինեկոլոգիայի, սրտաբանության, վիրաբուժության, վնասվածքաբանության, թերապիայի և ուռուցքաբանության ուղղություններով։

Բնակիչները հնարավորություն են ունեցել նաև անվճար անցնելու ուլտրաձայնային հետազոտություն և սրտագրություն՝ ստանալով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն։

Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս բնակչությանը բժշկական ծառայություններից օգտվել ավելի մատչելի պայմաններում և ժամանակին ուշադրություն դարձնել առողջական խնդիրներին։