Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում կվերականգնվի 3 կմ ճանապարհային հատված
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի պետ Արա Մովսիսյանը, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, տեղում ծանոթացել է Բուղաշեն գյուղում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Նախագիծը նախատեսում է Գոման–Բալխո–Բուղաշեն գյուղերը միմյանց կապող ճանապարհահատվածի ամբողջական վերակառուցում։ Աշխատանքների շրջանակում նախատեսվում է վերականգնել ճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածը, տեղադրել կոյուղու համակարգ և անհրաժեշտ ճանապարհային նշաններ։ Նախագիծը ֆինանսավորվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեից։…
