Նինոծմինդայի քաղաքապետարանի Կանանց սենյակում տեղի է ունեցել հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղերի կարիքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Միջոցառումը նվիրված էր Գյուղական կանանց միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ նշվում է 2008 թվականից։ Օրվա նպատակն է ընդգծել գյուղական կանանց դերն ու ներդրումը գյուղատնտեսության զարգացման և գյուղական համայնքների կյանքի բարելավման գործում։
Հանդիպումը կազմակերպվել էր Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակութային ծառայության կողմից։
