Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի

Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի: Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին: Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը: Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների, առաջնորդների տրվել է պաշտոնական ընդունելություն:

Read More
Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը

Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը

Գործադիրն ընդունել է որոշում, որով կկարգավորվեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները Կադաստրի կոմիտեում հաշվառելու հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, կհստակեցվեն ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտե ներկայացնելու, այն ուսումնասիրելու, հաշվառումը հաստատելու կամ մերժելու, ինչպես նաև ընդունված որոշման մասին պատվիրատուին տեղեկացնելու ընթացակարգերը։ Առաջարկվող կարգավորումները միտված են հաշվառման ընթացակարգի հստակեցմանը,…

Read More
Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին

Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին

Մադրիդում հոկտեմբերի 6-8-ը անցկացվել է Fruit Attraction թարմ մրգերի և բանջարեղենի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը առաջին անգամ մասնակցել է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 5 ընկերության արտադրանքը։ Ցուցահանդեսին Հայաստանից որպես այցելու մասնակցել են նաև մի շարք այլ ընկերություններ՝ գործարար կապեր հաստատելու և միջազգային շուկայի հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների…

Read More
Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգ Թբիլիսիում

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգ Թբիլիսիում

«Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում» ծրագրի հանդիսավոր բացումն ազդարարվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնում։ Ծրագիրը նվիրված է ՀՀ ասնկախության 35-ամյակին։ Շնորհավորելով Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Հայաստանի և Վրաստանի բարեկամության դարերի պատմությունը հիմնված է…

Read More
Ախալցխայում բացվում է նոր բասկետբոլային մարզադահլիճ

Ախալցխայում բացվում է նոր բասկետբոլային մարզադահլիճ

Ախալցխայում հոկտեմբերի 10-ին կբացվի նոր բասկետբոլային մարզադահլիճը։ Բացման օրը՝ ժամը 15:00-ին, նոր մարզադահլիճում Ախալցխայի թիմը կանցկացնի իր առաջին հանդիպումը՝ մրցելով Բաթումիի թիմի դեմ, որը Վրաստանի Սուպերլիգայի գործող չեմպիոնն է։ Կազմակերպիչները բոլոր մարզասերներին հրավիրում են ներկա գտնվելու հանդիպմանը և միասին աջակցելու Ախալցխայի թիմին։

Read More
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարարի հետ

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության շարունակականությունն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համատեղ մարզական հավաքների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման հարցերին։ Շալվա Գոգոլաձեն նշել…

Read More
Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով

Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով

Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան պետական ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Read More
Ասպինձայի քաղաքապետը հանդիպել է վարչական միավորների ներկայացուցիչների հետ

Ասպինձայի քաղաքապետը հանդիպել է վարչական միավորների ներկայացուցիչների հետ

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն, Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Մերաբ Զուրաբաշվիլիի հետ միասին, հանդիպել է մունիցիպալիտետի վարչական միավորների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում ընթացող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև Գյուղերի աջակցության ծրագրի շրջանակում նախատեսված և արդեն իրականացվող աշխատանքները։ Մունիցիպալիտետի առաջիկա ծրագրերին անդրադառնալիս՝ քննարկվել են առկա կարիքներն ու առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման ընթացքում շեշտադրվել է աշխատանքների արդյունավետ…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են ենթակառուցվածքային ծրագրերը

Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են ենթակառուցվածքային ծրագրերը

Ասպինձայի մունիցիպալիտետում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը շարունակվում է ակտիվ տեմպերով։ Ընթացող վերականգնողական աշխատանքներին ծանոթացել են Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն և Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն։ Այս փուլում ավարտին են մոտենում Ասպինձա քաղաքի Գուրամիշվիլի փողոցում ցանկապատերի կառուցման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում տեղադրվել են դեկորատիվ ցանկապատեր և դարպասներ։ Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 879 998 լարի։…

Read More
Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև անցկացված մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղին ներկա են գտնվել մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Ակակի Մելիքիձեն։ Մարզական միջոցառումը ամեն տարի կազմակերպվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից։ Մրցաշարի նպատակն է խթանել սպորտի…

Read More
Զելենսկին Կոշտային շնորհակալություն է հայտնել Ուկրաինային 1,2 մլրդ եվրոյի չափով տրանշի համար

Զելենսկին Կոշտային շնորհակալություն է հայտնել Ուկրաինային 1,2 մլրդ եվրոյի չափով տրանշի համար

Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ, շնորհակալություն հայտնել հստակ և սկզբունքային դիրքորոշման և աջակցության համար: «Շնորհակալություն եմ հայտնել 1,2 մլրդ եվրոյի չափով տրանշի համար, որը ստացվել է նախօրեին։ Միջոցները կօգտագործվեն մեր պաշտպանության, մասնավորապես՝ դրոնների համար։ Սա չափազանց կարևոր աջակցություն է»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ քննարկվել…

Read More
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան…

Read More
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին՝ ռազմագերիների հարցով դիվանագիտական վեճի պատճառով: Կորեայի Հանրապետության արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև առկա խնդիրները կլուծվեն: Կիևի և Սեուլի միջև լարվածության առիթ էր դարձել այն, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտնել էր, որ Հարավային Կորեային է փոխանցվել հյուսիսկորեացի երկու զինվոր,…

Read More
Հայաստանը արդեն եղել է նման վտանգի առջև. Փաշինյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին

Հայաստանը արդեն եղել է նման վտանգի առջև. Փաշինյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հարցազրույցում անդրադառնալով Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, հայտարարություն էր արել Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ այդ հայտարարությանը։ «Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջև. Հայաստանը արդեն եղել է նման վտանգի առջև և եղել է նման իրավիճակում»,- ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն իր…

Read More
Ստամբուլում բազմահարկ շենքը մասամբ փլուզվել է․ փլատակներում մարդիկ են մնացել

Ստամբուլում բազմահարկ շենքը մասամբ փլուզվել է․ փլատակներում մարդիկ են մնացել

Ստամբուլում վեցհարկանի շենքը մասամբ փլուզվել է, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակներում` հաղորդում է Haberturk-ը։ Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ Մալթեփե շրջանում։ Առկա տեղեկություններով՝ փլուզվել են երկու ստորին հարկերը, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակներում։ Արգելափակվել են նաև վերին հարկերի բնակարանների բնակիչները։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները և տարհանել մնացած հարկերի…

Read More