Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին՝ ռազմագերիների հարցով դիվանագիտական վեճի պատճառով: Կորեայի Հանրապետության արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև առկա խնդիրները կլուծվեն:
Կիևի և Սեուլի միջև լարվածության առիթ էր դարձել այն, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտնել էր, որ Հարավային Կորեային է փոխանցվել հյուսիսկորեացի երկու զինվոր, որոնք գերեվարվել էին Ռուսաստանի կողմից կռվելու ընթացքում: Սա զայրացրել էր Սեուլին:
Այնուհետև Կիևը նաև հերքել էր Սեուլի պնդումը, որ կողմերը պայմանավորվել էին գաղտնի պահել ռազմագերիների փոխանցումը: Հարավային Կորեան Ուկրաինայից պահանջել էր ներողություն խնդրել՝ խոստանալով հակառակ դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել:
