Ադրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. Ալիև
Բաքվում մեկնարկել է «Երկխոսություն հանուն ընդհանուր ապագայի» խորագիրը կրող համաժողովը: Ելույթ ունենալով միջոցառման բացմանը՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության նախաձեռնությամբ, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ներկայումս ամենուր պատերազմներ են ընթանում, դրանք սկսելը հեշտ է, բայց ավարտելը՝ դժվար: Երկրի հաջողությունների գաղտնիքը, ըստ Ալիևի,…
