Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի որոշմամբ՝ երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման նպատակով հոկտեմբերի 1-ից Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի, ինչպես նաև «Օպիզարի» և «Կոնստրակտ 2» քոլեջների ուսանողները Ախալցխայի մարզական համալիրի լողավազանից և մարզասրահից կօգտվեն 50% զեղչով։
Զեղչային ծրագրից օգտվելու համար ուսանողները մարզական համալիրի վարչակազմին պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և ակտիվ ուսանողի կարգավիճակը հաստատող վկայական։
Նախաձեռնության նպատակն է խրախուսել երիտասարդների ակտիվ կենսակերպը, նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը և մարզական հնարավորությունները երիտասարդների համար դարձնել ավելի մատչելի։
