Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչներն արդեն հնարավորություն ունեն օգտվելու բնական գազից

Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչներն արդեն հնարավորություն ունեն օգտվելու բնական գազից

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղում բնական գազի մուտքն արդեն իրականություն է։ Այս առիթով գյուղում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն, որի ընթացքում հանդիսավորությամբ վառվել է բնական գազի մուտքը խորհրդանշող ջահը։

Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, փոխնախագահ Նաիրի Իրիցյանը, մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։

Դադեշում բնական գազի հասանելիությունը կարևոր քայլ է գյուղի ենթակառուցվածքների զարգացման և բնակիչների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։

Գյուղական բնակավայրերում բնական գազի հասանելիությունը ոչ միայն ժամանակակից հարմարավետության, այլև բնակչության առօրյան թեթևացնող կարևոր պայման է։ Տարիներ առաջ հեռավոր համայնքներում նման հնարավորությունը կարող էր անհասանելի թվալ, իսկ այսօր բնական գազը գյուղաբնակ ընտանիքների կենցաղի կարևոր բաղադրիչներից է՝ նպաստելով նրանց կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը։