ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 58-րդ նստաշրջանի զեկույցը» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունն իր ելույթում անդրադարձել է հանձնաժողովի կարևոր դերին՝ միջազգային առևտրի ոլորտում իրավական ակտերի ընդունմամբ զարգացնել և հարմոնիզացնել գլոբալիզացված աշխարհում միջազգային առևտուրը: Այս մասին հայտնում է ՄԱԿում ՀՀ ներկայացվուցչությւնը։
Այս համատեքստում կարևորվել է ներդրող-պետություն վեճերի լուծման համակարգի բարեփոխման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, մասնավորապես՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծման հարցերով խորհրդատվական կենտրոնի կանոնադրության նախագծի վերջնականացումը
:Միջազգային ներդրումային վեճերի լուծման ներառական և արդյունավետ համակարգի զարգացմանն աջակցության համատեքստում հիշատակվել է 2025թ․ մայիսի 6-8-ը Երևանում կայացած խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ հանդիպման անցկացումը և վերահաստատվել ՀՀ հանձնառությունը՝ հյուրընկալել Խորհրդատվական կենտրոնի տարածաշրջանային գրասենյակը և անհրաժեշտ աջակցութուն ցուցաբերել կենտրոնի գործունեությանը:
