ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում, հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ Շամսիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և ԱՄԷ գլխավոր դատախազի հանդիպմանն անդրադարձել է նաև արաբական «Aletihad» պաշտոնական լրատվամիջոցը։
