Բորժոմիի քաղաքապետարանն աջակցություն է ցուցաբերել Ճիխարուլա գյուղում բնակվող ընտանիքին

Բորժոմիի քաղաքապետարանն աջակցություն է ցուցաբերել Ճիխարուլա գյուղում բնակվող ընտանիքին

Բորժոմիի մունիցիպալիտետի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլին, քաղաքապետի տեղակալ Գելա Մաղրաձեի և առողջապահության, սոցիալական ապահովության, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության ղեկավար Մակա Մանջավիձեի ուղեկցությամբ, այցելել է Ճիխարուլա լեռնային գյուղում բնակվող Յուրիկ Անտոնյանի ընտանիքին։ Այցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է սոցիալապես անապահով ընտանիքի սոցիալական պայմաններին և առկա կարիքներին։ Ընտանիքին տրամադրվել են բնական գազով աշխատող ջեռուցիչ և սննդամթերք։ Հանդիպման…

Read More
Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում

Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի նախագահությամբ տեղի է ունեցել «Բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակի կառավարման խորհրդի» նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում։ Դրանցից 8-ի վերաբերյալ խորհուրդը տվել է դրական եզրակացություն։ Քննարկվել և ներկայացվել են նաև մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։ Նշենք, որ «Բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակի կառավարման խորհուրդը»…

Read More
Ախալքալաքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների համար կրթական և հանրային ծառայությունների մատչելիության հարցերը

Ախալքալաքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների համար կրթական և հանրային ծառայությունների մատչելիության հարցերը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Վաչագան Ծորմուտյանը, կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն և մանկապարտեզների միության ղեկավար Անաիդա Ասատուրյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանի հետ։ Տեղեկատվական հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածքներում նախադպրոցական կրթության և դպրոցին նախապատրաստման ծրագրերի…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետում ավարտվել են բնակչության հետ հանդիպումները

Ադիգենիի մունիցիպալիտետում ավարտվել են բնակչության հետ հանդիպումները

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Զազա Մղեբրիշվիլիի, ինչպես նաև քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, եզրափակիչ հանդիպումներն է անցկացրել Բոլաջուրի, Քվեմո Էնթելի, Արալ և Ուդե գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերի հիմնական կարիքներն ու առկա խնդիրները։ Բնակիչների կողմից բարձրացված հարցերի շարքում առաջնահերթ է համարվել ճանապարհային…

Read More
Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի գյուղերի բնակչության հետ հանդիպումները շարունակվում են։ Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա կարիքներն ու մարտահրավերները։ Բնակիչները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները։ Հանդիպումներին մասնակցել են նաև…

Read More
Նինոծմինդայում անցկացվել է հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց հետ

Նինոծմինդայում անցկացվել է հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց հետ

Նինոծմինդայի քաղաքապետարանի Կանանց սենյակում  տեղի է  ունեցել հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղերի կարիքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Միջոցառումը նվիրված էր Գյուղական կանանց միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ նշվում է 2008 թվականից։ Օրվա նպատակն է ընդգծել գյուղական կանանց դերն ու ներդրումը գյուղատնտեսության զարգացման և գյուղական…

Read More
Ախալցխայում անցկացվել է զբաղվածության ֆորում․ ներկայացվել է ավելի քան 200 թափուր աշխատատեղ

Ախալցխայում անցկացվել է զբաղվածության ֆորում․ ներկայացվել է ավելի քան 200 թափուր աշխատատեղ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի, Ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Ցագարեիշվիլիի, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին, մասնակցել է զբաղվածության ֆորումին։ Ֆորումն անցկացվել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, որտեղ ներկայացված են եղել շուրջ 30 կազմակերպություններ՝ ավելի քան 200 թափուր աշխատատեղերով։ Մասնակիցները…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը գյուղերում հանդիպումներ է անցկացրել բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը գյուղերում հանդիպումներ է անցկացրել բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլին, Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Զազա Մղեբրիշվիլին և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ հանդիպումներ են անցկացրել Շոլավերի, Ունծայի, Բենարայի, Խարջամի, Ծախանի, Ծախանծղարոյի և Քիքինեթի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում մունիցիպալիտետի ղեկավարները լսել են բնակիչների կարիքներն ու մտահոգությունները, քննարկել նրանց համար կարևոր հարցերը և անդրադարձել գյուղերում առկա խնդիրների…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է 2027 թվականի ծրագրերն ու առաջնահերթությունները

Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է 2027 թվականի ծրագրերն ու առաջնահերթությունները

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, շարունակում է բնակչության հետ հանդիպումները։ Այս անգամ հանդիպումներ են անցկացվել Լելովանի, Ամխերի, Գախարեթի, Սամղուրի և Ղորձե գյուղերում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա խնդիրներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև մունիցիպալիտետում ընթացող նախագծերն ու ծրագրերը։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները բնակիչների հետ միասին քննարկել…

Read More
Բորժոմիում անցկացվել է անվճար բժշկական ակցիա և շուրջ 300 քաղաքացի օգտվել է ծառայություններից

Բորժոմիում անցկացվել է անվճար բժշկական ակցիա և շուրջ 300 քաղաքացի օգտվել է ծառայություններից

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Բորժոմիի մունիցիպալիտետի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլիի հետ միասին, մասնակցել է Բորժոմիում անցկացված անվճար բժշկական արշավին։ Արշավի շրջանակում շուրջ 300 քաղաքացի հնարավորություն է ունեցել երկրի առաջատար կլինիկաների ակադեմիական անձնակազմից անվճար բժշկական խորհրդատվություն ստանալու, ինչպես նաև ախտորոշիչ և գործիքային հետազոտություններ անցնելու։ Քաղաքացիներին բժշկական ծառայություններ են մատուցվել հետևյալ ուղղություններով՝ թերապիա, սրտաբանություն, նյարդաբանություն,…

Read More
Ադիգենիի քաղաքապետը հանդիպել է Մլաշի, Զարզմա, Չորչանի և Փխերո գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի քաղաքապետը հանդիպել է Մլաշի, Զարզմա, Չորչանի և Փխերո գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, քաղաքապետարանի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել է Մլաշիի, Զարզմայի, Չորչանիի և Փխերոյի վարչական միավորների գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում տեղի բնակիչները ներկայացրել են գյուղերում առկա կարիքներն ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերը։ Գոչա Քիմաձեն շնորհակալություն է հայտնել բնակիչներին ակտիվ մասնակցության համար և խոսել հանդիպումների նպատակի մասին։…

Read More
Ախալքալաքում  կանցկացվի անվճար բժշկական արշավ

Ախալքալաքում կանցկացվի անվճար բժշկական արշավ

Հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և Վրաստանի Կարմիր խաչի նախաձեռնությամբ, Ախալքալաքի բնակչության համար կանցկացվի անվճար բժշկական արշավ։ Արշավի շրջանակում կիրականացվեն հետևյալ հետազոտություններն ու ծառայությունները՝ Ակնաբուժական հետազոտություն; Ռադիոլոգիական հետազոտություններ՝ որովայնի խոռոչի, վահանաձև գեղձի և շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն; Սրտաբանական ծառայություններ՝ բժշկի խորհրդատվություն և էլեկտրասրտագրություն; Ընտանեկան բժշկի ծառայություններ՝ խորհրդատվություն և արյան…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպել են գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպել են գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլին, Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Ռոին Մարկոիձեի, քաղաքապետի ներկայացուցիչների և Սակրեբուլոյի անդամների հետ միասին, հանդիպել է Մոխիի և Զեդուբանի վարչական միավորների գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների շրջանակում տեղական իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Մոխի, Ցիխիսուբանի, Նամինաուրի, Ղորթուբանի, Զեդուբանի և Ափիեթի գյուղերի բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց կարիքներին։ Բնակիչները որպես հիմնական առաջնահերթություն նշել են…

Read More

Վրաստանում մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների թոշակը հունվարի 1-ից կդառնա 415 լարի

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունվարի 1-ից մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 415 լարի։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակը կավելանա 45 լարիով՝ ինդեքսավորման կանոններով նախատեսված 20 լարիի փոխարեն։ Նշված փոփոխությունը չի վերաբերում բարձրալեռնային բնակավայրերում բնակվող կենսաթոշակառուներին։ Կոբախիձեի հայտարարությամբ՝ փոփոխության արդյունքում պետական բյուջեից կենսաթոշակների համար նախատեսված…

Read More
Ախալցխայում «Աջակցություն երեխաներին» միության ցերեկային կենտրոնը նոր տարածքում է շարունակում գործունեությունը

Ախալցխայում «Աջակցություն երեխաներին» միության ցերեկային կենտրոնը նոր տարածքում է շարունակում գործունեությունը

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է «Աջակցություն երեխաներին» միության կողմից հիմնադրված ցերեկային կենտրոնի նոր տարածքի բացման միջոցառմանը։ Քաղաքապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել նոր տարածքի պայմաններին և կենտրոնի ղեկավարին ու շահառուներին հաջողություններ մաղթել՝ ընդգծելով մունիցիպալիտետի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը։ Ցերեկային կենտրոնը ծառայություններ է մատուցում 18 տարին լրացած սահմանափակ կարողություն  ունեցող անձանց։ Այստեղ շահառուները զարգացնող տարբեր…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղում բարեկարգվում է կենտրոնական հրապարակը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղում բարեկարգվում է կենտրոնական հրապարակը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրա տեղակալ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակառուցվածքների և վերահսկողության ծառայությունների ղեկավարները ծանոթացել են Կոթելիա գյուղում հրապարակի բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Նախագծով նախատեսվում է կառուցել բացօթյա տաղավար, տեղադրել մանկական ժամանցային ատրակցիոններ, բարեկարգել և կանաչապատել տարածքը, սալարկել հետիոտնային արահետները, տեղադրել արտաքին լուսավորության համակարգ և հրապարակը համալրել անհրաժեշտ ենթակառուցվածքներով։…

Read More
Ախալցխայի գյուղերում շարունակվում են բնակիչների հետ հանդիպումները

Ախալցխայի գյուղերում շարունակվում են բնակիչների հետ հանդիպումները

Ախալցխայի մունիցիպալիտետի գյուղերում շարունակվում են բնակիչների հետ հանդիպումները՝ նրանց կարիքներին ու առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով։ Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլիի և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ, Ծղալթբիլայի վարչական միավորում հանդիպել է Նաոխրեբի և Աբաթխևի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղերում առկա խնդիրներն ու մարտահրավերները, նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև…

Read More

Վրաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցում է 40,000 լարի գույքահարկի շեմը վերացնելու նախաձեռնությանը

Վրաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցում է 40,000 լարի գույքահարկի շեմը վերացնելու նախաձեռնությանը։ «Վրացական երազանք» խմբակցության կողմից պատրաստված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը միաձայն ընդունվել է 82 ձայնով։ Խորհրդարանը հարցը կքննարկի արագացված կարգով։ Հարկային օրենսգրքի նախատեսված փոփոխությունները քվեարկության կդրվեն երկրորդ և երրորդ ընթերցումների ժամանակ՝ սեպտեմբերի 30-ի լիագումար նիստում։ Նախագիծը ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո։ Հարկային օրենսդրության…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բացվել է նոր մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բացվել է նոր մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բացվել է նոր մանկապարտեզ։ Բացման արարողությանը մասնակցել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։ Նոր նախադպրոցական հաստատությունը նախատեսված է գյուղի նախադպրոցական տարիքի երեխաների համար՝ ապահովելով նրանց ժամանակակից, անվտանգ և հարմարավետ միջավայր։ Լավ կահավորված մանկապարտեզում երեխաները հնարավորություն կունենան ստանալու որակյալ նախադպրոցական կրթություն, զարգացնելու անհրաժեշտ հմտություններ և ժամանակ անցկացնելու նպաստավոր պայմաններում։ Մանկապարտեզի բացումը կարևոր…

Read More
Ախալցխայում սեպտեմբերի 19-ին կանցկացվի երիտասարդական փառատոն

Ախալցխայում սեպտեմբերի 19-ին կանցկացվի երիտասարդական փառատոն

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը և «Ախալցխայի բերդը» երիտասարդներին հրավիրում են «Երիտասարդական փառատոնին»։ Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ից, «Ախալցխայի բերդի» վերին տարածքում։ Փառատոնի շրջանակում նախատեսված է բազմազան ժամանցային և մշակութային ծրագիր։ Երեկոյի ավարտին մասնակիցների տրամադրությունը կապահովի DJ-ն։ Կազմակերպիչները երիտասարդներին հրավիրում են միանալու միջոցառմանը և անցկացնելու ուրախ ու հիշարժան երեկո։

Read More
Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Ուրավելի և Մուսխի գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Ուրավելի և Մուսխի գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլիի և սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ միասին, հանդիպել է Ուրավելի և Մուսխի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ներկայացուցիչների ղեկավարները ծանոթացել են բնակիչների կարիքներին և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Բնակչությանը ներկայացվել է նաև տեղեկատվություն մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային…

Read More
Ախալցխայում շների հարձակման հետևանքով կին է վնասվել

Ախալցխայում շների հարձակման հետևանքով կին է վնասվել

Ախալցխայում թափառող շների հարձակման հետևանքով կին է վնասվել։ Այս մասին հաստատում  է Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցի տնօրեն Գուջա Գուջաձեն։ Նրա խոսքով՝ հիվանդը ստացել է լուրջ վնասվածքներ և բավականին բարդ վիրահատության է ենթարկել։ Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել Ախալցխայի այսպես կոչված «Տասնմեկ տնակների» բնակավայրում, որտեղ մի քանի շուն հարձակվել են տեղի բնակիչներից մեկի վրա։ Դեպքի վերաբերյալ…

Read More

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Քրիստոֆ Կամպի հետ, որը Վրաստանում է աշխատանքային վիզայով: Տեղեկատվությունը հրապարակել է Հանրային պաշտպանի գրասենյակը: Նրանց խոսքով՝ հանրային պաշտպանը ԵԱՀԿ հանձնակատարին ներկայացրել է գրասենյակի գործունեությունը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում, խոսել է տարեկան զեկույցներում արտացոլված մարտահրավերների և դրանց լուծման համար մշակված առաջարկությունների մասին:…

Read More
Ախալցխայում ուսանողները մարզական համալիրի ծառայություններից կօգտվեն 50% զեղչով

Ախալցխայում ուսանողները մարզական համալիրի ծառայություններից կօգտվեն 50% զեղչով

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի որոշմամբ՝ երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման նպատակով հոկտեմբերի 1-ից Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի, ինչպես նաև «Օպիզարի» և «Կոնստրակտ 2» քոլեջների ուսանողները Ախալցխայի մարզական համալիրի լողավազանից և մարզասրահից կօգտվեն 50% զեղչով։ Զեղչային ծրագրից օգտվելու համար ուսանողները մարզական համալիրի վարչակազմին պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և ակտիվ ուսանողի կարգավիճակը հաստատող վկայական։ Նախաձեռնության նպատակն…

Read More
Ադիգենիում անցկացվել է անվճար բժշկական արշավ

Ադիգենիում անցկացվել է անվճար բժշկական արշավ

Ադիգենիի քաղաքապետարանի աջակցությամբ և «Գլոբալմեդ համալսարանական կլինիկայի» կազմակերպմամբ Ադիգենի ավանում անցկացվել է անվճար բժշկական արշավ։ Արշավի շրջանակներում տարբեր ոլորտների մասնագետ բժիշկները տեղի բնակիչներին տրամադրել են անվճար խորհրդատվություն՝ նյարդաբանության, գինեկոլոգիայի, սրտաբանության, վիրաբուժության, վնասվածքաբանության, թերապիայի և ուռուցքաբանության ուղղություններով։ Բնակիչները հնարավորություն են ունեցել նաև անվճար անցնելու ուլտրաձայնային հետազոտություն և սրտագրություն՝ ստանալով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են…

Read More
Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակ ստանալու 29 դիմում

Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակ ստանալու 29 դիմում

Ախալցխայի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակի կառավարման խորհրդի» հերթական նիստը։ Նիստը վարել է Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին։ Խորհրդի անդամները քննարկել են բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ստացված 29 դիմում։ Քննարկման արդյունքում 21 դիմումի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները լսել են նաև վկայականների տրամադրման…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանը 463 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական աջակցություն է տրամադրել

Ախալցխայի քաղաքապետարանը 463 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական աջակցություն է տրամադրել

Հունվար-հուլիս ամիսներին սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տեղական բյուջեից հատկացվել է 155 հազար լարի։ Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը։ «Ախալցխայի քաղաքապետարանի 2026 թվականի բյուջեից սոցիալական աջակցության տրամադրման կանոնի» շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աջակցության ծրագրով նախատեսված են մի շարք ենթածրագրեր՝  սոցիալական աջակցություն հաշմանդամության կարգավիճակ ունեցող պատերազմի վետերաններին, սոցիալական աջակցություն ծանր…

Read More

Շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը զգուշացնում է քաղաքացիներին տրանսպորտային միջոցների տուգանքների վերաբերյալ խարդախ SMS հաղորդագրությունների մասին

Շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը կոչ է անում քաղաքացիներին չընկնել ենթադրյալ խարդախ սխեմայի մեջ, որը կարող է ծառայել որպես գումար շորթելու միջոց։ Շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը հրապարակում է այս մասին տեղեկատվություն։ Վարչության տվյալներով՝ քաղաքացիները ստացել են հեռախոսային SMS հաղորդագրություններ իրենց տրանսպորտային միջոցների տուգանքների վերաբերյալ և կոչ է անում քաղաքացիներին չմտնել նշված կայք՝ նման հաղորդագրության դեպքում։ «Շրջակա…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում վերանորոգվում է արարողությունների տունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում վերանորոգվում է արարողությունների տունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում ընթանում են արարողությունների տան վերանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է տեղական բյուջեի ֆինանսավորմամբ, իսկ նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 55 495 լարի։ Վերանորոգման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանը և ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարեկարգել արարողությունների տան ենթակառուցվածքը՝ ստեղծելով բնակիչների…

Read More
Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է վարչական միավորների ներկայացուցիչների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է վարչական միավորների ներկայացուցիչների հետ

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանի հետ հանդիպել է վարչական միավորների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քաղաքապետին ներկայացրել են Ախալցխա քաղաքի և մունիցիպալիտետի գյուղերի առկա կարիքներն ու բնակչության կողմից բարձրացված խնդիրները։ Վարլամ Ծիկլաուրին լսել է ներկայացված հարցերը, քննարկել դրանց լուծման հնարավորությունները և համապատասխան ծառայություններին հանձնարարել ժամանակին արձագանքել բնակիչների բարձրացրած խնդիրներին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ…

Read More