Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան կստեղծեն Կասպից-Սև ծով տրանսպորտային երթուղի։ Քառակողմ միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի սեպտեմբերին՝ Բուխարեստում, հաղորդում է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ծրագրի գաղափարը Ռումինիայի կողմից բարձրաձայնվել էր դեռ 2018 թվականի հուլիսին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով դրա իրականացումը հետաձգվել էր։ Նախագծի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիան, Բուլղարիան և Ուկրաինան։