Ուկրաինական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքին․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքին․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ուկրաինական ուժերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել ՌԴ տարածքին:
 
Գերատեսչության տվյալով՝ 144 անօդաչու է խոցվել: Թիրախում են եղել, մասնավորապես, Մոսկվայի, Բրյանսկի, Կուրսկի, Տուլայի, Բելգորոդի, Կալուգայի, Վորոնեժի, Լիպեցկի, Օրյոլի մարզերը։
 
Մոսկվայի մարզի իշխանությունը հայտարարել է, որ Ռամենսկի շրջանում տասնյակ բնակելի շենքեր են վնասվել, որոշ տարածքներում հրդեհ է բռնկվել, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:
 
Մի շարք օդանավակայանների, այդ թվում՝ Շերեմենտևոյի, Դոմոդեդովոյի, Վնուկովոյի աշխատանքը սահմանափակվել է: