Վրաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել Եվրամիության առաքելության հետ. Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել Եվրամիության առաքելության հետ. Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել Եվրամիության առաքելության հետ, որը կուսումնասիրի երկրում տիրող իրավիճակը։ Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Միությունը Վրաստան առաքելություն կուղարկի՝ կապված հոկտեմբերի 26-ի ընտրությունում ենթադրյալ խախտումների վերաբերյալ մտավախությունների հետ: