Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը․ պաշտպանության բնագավառում ՀՀ- Ֆրանսիա համագործակցությունը կշարունակվի

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը․ պաշտպանության բնագավառում ՀՀ- Ֆրանսիա համագործակցությունը կշարունակվի

Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանության բնագավառում։ Այս մասին Երևանում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։ 

«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, տարածքը, բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում։ Մենք դա անում ենք սուվերենության հարգանքով ու առանց որևէ էսկալացիայի կամքի»,- նշել է նա։

Սեժուրնեն նաև տեղեկացրել է՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում նոր պաշտոն է բացվել, որը պատասխանատու է լինելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունների ծրագրի համար։