Ադիգենիում կանցկացվի Նիազ Չիրգաձեի անվան վետերանների ֆուտբոլի մրցաշար

Ադիգենիում կանցկացվի Նիազ Չիրգաձեի անվան վետերանների ֆուտբոլի մրցաշար

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, Ադիգենիի կենտրոնական մարզադաշտում կանցկացվի Նիազ Չիրգաձեի անվան վետերանների ֆուտբոլի մրցաշարը։

Մարզական միջոցառումը կազմակերպում են Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայությունը և «Ադիգենիի  մարզադպրոց»-ը։

Մրցաշարին կմասնակցեն Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցխայի և Ադիգենիի վետերանների ֆուտբոլային թիմերը։

Կազմակերպիչները բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են ներկա գտնվելու մրցաշարին և աջակցելու մասնակից թիմերին։