Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Գոգա Կիկիլաշվիլիին նշանակել է Սահմանադրական դատարանի դատավոր

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Գոգա Կիկիլաշվիլիին նշանակել է Սահմանադրական դատարանի դատավոր

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Գոգա Կիկիլաշվիլիին նշանակել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի նախագահի աշխատակազմը։

Վրաստանի Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կազմված է 9 դատավորից, որոնք պաշտոնավարում են 10 տարի ժամկետով։ Դատարանի երեք դատավորին նշանակում է Վրաստանի նախագահը, երեքին ընտրում է խորհրդարանը՝ անդամների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի մեծամասնությամբ, իսկ երեքին նշանակում է Գերագույն դատարանը։

Գոգա Կիկիլաշվիլիի նշանակումը կապված է Սահմանադրական դատարանի դատավոր Գիորգի Կվերենչխիլաձեի լիազորությունների ժամկետի ավարտի հետ։ Վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 2-ին։