Գերմանիան 2025 թվականին կրկնակի կկրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Reuters

Գերմանիան 2025 թվականին կրկնակի կկրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Reuters

Գերմանիայի 2025 թվականի դաշնային բյուջեով նախատեսվում է կիսով չափ կրճատել Ուկրաինային ռազմական օգնության ծախսերը։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 17-ին, հայտնել է Reuters-ը:

Ըստ գործակալության՝ բյուջեի նախագիծը, որը Գերմանիայի կառավարությունը հաստատել է հուլիսի 17-ին, նախատեսում է 4 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու համար, մինչդեռ ընթացիկ տարում դա կազմում է 8 միլիարդ եվրո։

Գերմանիան հուսով է, որ Ուկրաինան կկարողանա բավարարել իր ռազմական կարիքների մեծ մասը 50 միլիարդ դոլարի վարկերի միջոցով, որոնք կստանա սառեցված ռուսական ակտիվներից: Այս հարցի շուրջ G7 երկրները համաձայնության են եկել, նշում է Reuters-ը։