Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի դատավճիռը

Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի դատավճիռը

Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կկատարի 2023 թվականի հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձի նկատմամբ սահմանված պատիժը։ Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն զինված ներխուժել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և կրակել էր անվտանգության ղեկավարի վրա, վիրավորել ևս երկուսին: Հարձակվողը դատապարտվել է մահապատժի:

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտնել է, որ ներկայումս կողմերը բանակցություններ են վարում այդ հարցի շուրջ։ Նրա խոսքով՝ այն «ընթացակարգային բնույթ է կրում»: