Ալիևն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ

Ալիևն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իսլամաբադ: Իլհամ Ալիևին ընդունել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը։
 
Նշվում է, որ նրանց օրակարգում են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ ռազմավարական գործընկերության առանցքային հարցեր։
 
Ադրբեջանական կողմի տվյալով՝ Ալիևի այցը վկայում է Ադրբեջան-Պակիստան բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում շփումները խորացնելու ցանկության մասին։
 
Ակնկալվում է, որ Ալիևին երկօրյա այցի ընթացքում կընդունեն նաև Պակիստանի նախագահը և ցամաքային զորքերի շտաբի պետը։