Բլինքենը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումը

Բլինքենը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումը

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանական հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումը և վստահեցրել, որ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Պետքարտուղարը նաև դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ոլորտում ձեռքբերումները, որպես դրական քայլ նշել 2024 թվականի օգոստոսի 30-ին պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին հիմնարար կանոնակարգի ստորագրումը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում COP29-ի անցկացմանը: Մտքեր են փոխանակվել նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների հարցերի վերաբերյալ: