Արևմտյան զենքով ՌԴ տարածքին հարվածելու թույլտվությունը ՆԱՏՕ-ին չի դարձնի հակամարտության կողմ. Ստոլտենբերգ

Արևմտյան զենքով ՌԴ տարածքին հարվածելու թույլտվությունը ՆԱՏՕ-ին չի դարձնի հակամարտության կողմ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն չի լինի, քանի դեռ Կիևը չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին նա հայտնել է ամերիկյան Foreign Policy պարբերականի հետ հարցազրույցում:

Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ առայժմ հնարավոր չէ Ուկրաինային  հրավեր դաշինք, քանի որ անդամ երկրների շրջանում կոնսենսուս չկա:

Գլխավոր քարտուղարը նաև կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կողմ չի դառնա, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները թույլ տան Ուկրաինային արևմտյան զենքով հարվածել ՌԴ տարածքին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները թույլ տան Կիևին արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին, դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը, եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ։