Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կկնքվի տեսանելի ապագայում․ ՌԴ դեսպան

Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կկնքվի տեսանելի ապագայում․ ՌԴ դեսպան

Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կկնքվի տեսանելի ապագայում, ինչը նոր լիցք կհաղորդի երկու երկրի միջև հարաբերությունների որակական զարգացմանը` հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը։

Պատասխանելով համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին հարցին՝ Դեդովը հիշեցրել է, որ Իրանի նոր նախագահը պաշտոնը ստանձնում է հուլիսի վերջին, որից հետո տեղի կունենա Մեջլիսում նախարարների թեկնածուների հաստատման, կառավարություն ձևավորելու գործընթաց։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը օրեր առաջ հեռախոսազրույց էին ունեցել. Փեզեշքիանը հայտարարել էր հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում համապարփակ համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին: