Ռուսաստանում այժմ 10000 հյուսիսկորեացի զինվոր կա, որոնցից շուրջ 8000-ը տեղակայվել են Կուրսկի մարզում. Բլինքեն

Ռուսաստանում այժմ 10000 հյուսիսկորեացի զինվոր կա, որոնցից շուրջ 8000-ը տեղակայվել են Կուրսկի մարզում. Բլինքեն

Վաշինգտոնի գնահատմամբ՝ առաջիկա օրերին հյուսիսկորեացի զինվորները կներգրավվեն Ուկրաինայի ուժերի դեմ մարտերին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, նախազգուշացրել՝ նրանք այդ դեպքում կդառնան օրինական ռազմական թիրախ:

ԱՄՆ պաշտպանության նախարարի և հարավկորեացի գործընկերների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանում վերապատրաստում անցնելուց հետո հյուսիսկորեացի զինվորականներն ուղարկվելու են առաջնագիծ:

Ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ Ռուսաստանում այժմ 10000 հյուսիսկորեացի զինվոր կա, որոնցից շուրջ 8000-ը տեղակայվել են Կուրսկի մարզում: Նա հավելել է, որ Սեուլի հետ շփումներում Վաշինգտոնը քննարկում է Փհենյանի և Մոսկվայի գործողություններին հնարավոր արձագանքի տարբերակները: Բլինքենը նաև կոչ է արել Չինաստանին ջանքեր գործադրել՝ զսպելու Հյուսիսային Կորեայի գործողությունները: Պետքարտուղարը հավելել է, որ այս շաբաթ ակտիվ շփումներ է ունեցել Պեկինի հետ:

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային աջակցության նոր փաթեթի մասին։