Ըստ էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլիի՝ վերջին օրերին Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել 20-25 հազար մարդ

Ըստ էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլիի՝ վերջին օրերին Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել 20-25 հազար մարդ

Ըստ էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլիի՝ վերջին օրերին Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել 20-25 հազար մարդ։

Ինչպես պարզաբանել է Դավիթաշվիլին, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին ինքն է այդ ցուցանիշի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել Նախարարների կաբինետի անդամներին։ Իր իսկ գնահատմամբ՝ «խոսել այն մասին, որ մեծ թվով մարդիկ են գալիս Վրաստան, և դա ռիսկեր է պարունակում, դա ճիշտ չէ»։

«Ինչ վերաբերում է ՌԴ քաղաքացիների Վրաստան այցելություններին, ապա վիճակագրությունը հետևյալն է՝ մանրամասն տեղեկություններ, թվեր կոնկրետ չեմ հիշում, իսկ ՆԳ նախարարն ավելի մանրամասն տեղեկատվություն կունենա, որին կծանոթացնի հասարակությանը։ Այս մասին, ի թիվս այլ հարցերի, զրուցել ենք գործընկերների հետ կառավարության նիստում։

Այս վիճակագրությունը հետաքրքիր էր բոլորիս համար։ Այս մասին մեզ տեղեկություն է տրամադրել Ներքին գործերի նախարարը, առաջիկայում նա հանդես կգա խորհրդարանական ձևաչափով հրապարակային ելույթով։