Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շարժման դաշտային հրամանատարին

Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շարժման դաշտային հրամանատարին

Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շարժման դաշտային հրամանատարին: Այդ մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

«Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող Բազուրիայի շրջանում ոչնչացրել են ահաբեկիչ Ալի Նազիհ Աբեդ Ալիին»,- հայտնել են ՑԱՀԱԼ-ից:

Նշվում է, որ նա ներգրավված է եղել շարժման հարավային ճակատի գործունեության մեջ, ծրագրել և իրականացրել է տարբեր ահաբեկչական գործողություններ: