Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հրամանատարաշտաբային զորավարժությունը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հրամանատարաշտաբային զորավարժությունը


Բաքվում տեղի է ունեցել Eternity-2026 հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման արարողությունը՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նշվում է, որ զորավարժություններին ադրբեջանական բանակի զինծառայողների հետ միասին ներգրավված է նաև «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահպանության դեպարտամենտի և ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության անձնակազմը:

Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 200 մարդ երեք երկրից։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 20-ը:

Արարողության ժամանակ հայտարարվել է, որ զորավարժությունների նպատակն է կատարելագործել տարածաշրջանային տնտեսական նախագծերի և ռազմավարական օբյեկտների պաշտպանության նպատակով համատեղ գործողությունների համակարգումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների օպերատիվ-վերլուծական հմտությունները փոխադրման ընթացքում բնական ռեսուրսների անվտանգության ապահովման գործընթացում: