Փաշինյանն ու Կոբախիձեն Դուբլինում քննարկել են հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փաշինյանն ու Կոբախիձեն Դուբլինում քննարկել են հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Դուբլինում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերը՝ կարևորելով երկկողմ ակտիվ երկխոսության շարունակականությունը և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի՝ փոխանակելով տեսակետներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։