Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ և Բուզավեթ գյուղերը կապող 4 կմ ճանապարհը կվերականգնվի և կասֆալտապատվի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ և Բուզավեթ գյուղերը կապող 4 կմ ճանապարհը կվերականգնվի և կասֆալտապատվի

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը ծանոթացել են Կարտիկամ գյուղում իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։

Նախագիծը նախատեսում է Կարտիկամ և Բուզավեթ գյուղերը կապող ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածի ամբողջական վերականգնում և ասֆալտապատում։

Աշխատանքների ավարտից հետո գյուղերի միջև կբարելավվի ճանապարհային կապը՝ ապահովելով բնակիչների ավելի հարմարավետ և անվտանգ տեղաշարժը։

Ծրագիրն իրականացվում է Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1 933 567 լարի։