Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին․ Լայենը՝ 4,2 միլիարդ եվրոյի հատկացման մասին

Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին․ Լայենը՝ 4,2 միլիարդ եվրոյի հատկացման մասին

Այսօր մենք Ուկրաինային հատկացնում ենք գրեթե 4,2 միլիարդ եվրո Ուկրաինայի աջակցության 50 միլիարդանոց հիմնադրամից՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ դրա նպատակն այն է, որպեսզի Ուկրաինան որպես պետություն շարունակի գործել, քանի դեռ պայքարում է գոյատևման համար:

«Պուտինյան պատերազմի սկսվելուց ի վեր՝ մենք մեր անդամ պետությունների հետ մեկտեղ Ուկրաինային տրամադրել ենք մոտ 114 միլիարդ եվրոյի աջակցություն։ Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին»,- նշել է Լայենը։

Ավելի վաղ Ուկրաինայի աջակցության (Ukraine Facility) հիմնադրամից 4,2 միլիարդ եվրոյի աջակցությունը ստանալու մասին հայտարարել էր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։