Հունգարիան ԵՄ խորհրդում նախագահության 12 օրվա ընթացքում մեծ վնաս է հասցրել համայնքին․ Գերմանիայի ԱԳՆ

Հունգարիան ԵՄ խորհրդում նախագահության 12 օրվա ընթացքում մեծ վնաս է հասցրել համայնքին․ Գերմանիայի ԱԳՆ

Բուդապեշտը ԵՄ խորհրդում նախագահության 12 օրվա ընթացքում մեծ վնաս է հասցրել համայնքին՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք պետք է տեսնենք, թե հետագայում ինչպես կընթանա Հունգարիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում։ Այժմ Հունգարիայի նախագահության 12-րդ օրն ենք, և այն արդեն իր մեծ կողմնակի վնաս է պատճառել»,- նշել է պաշտոնյան։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տեղյակ չէ որպես ԵՄ Խորհրդում նախագահող երկիր Հունգարիայի ներկայացուցիչների՝ ԵՄ միջոցառումներին մասնակցության ծրագրերի մասին։

ԵՄ Խորհրդի նախագահությունը Հունգարիային ստանձնել է հուլիսի 1-ին։ Հուլիսի 2-ին երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն այցելել է Կիև, հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, հուլիսի 5-ին՝ Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա եղել է Պեկինում, հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ ԱՄՆ այցի շրջանակում էլ հուլիսի 11-ին Ֆլորիդա նահանգում Օրբանը հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։