Ախալցխայում կկանգնեցվի Շալվա Ախալցխելիի հուշարձանը

Ախալցխայում կկանգնեցվի Շալվա Ախալցխելիի հուշարձանը

Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրիի նախաձեռնությամբ քաղաքում կկանգնեցվի ականավոր պետական և ռազմական գործիչ, ուղղափառ եկեղեցու կողմից սրբադասված Շալվա Ախալցխելիի հուշարձանը։

Այսօր քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրիի նախագահությամբ տեղի է ունեցել մրցութային հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մրցույթի պայմանները, անցկացման ժամկետները, գնահատման չափանիշները, հուշարձանի տեղադրման նախնական վայրը և կազմակերպչական այլ հարցեր։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, նրա տեղակալներ Նոդար Տատալաշվիլին, Ռուբեն Կարապետյանն ու Գիորգի Մելիքիձեն, ճարտարապետների և քանդակագործների ասոցիացիայի ղեկավար Լևան Սալուկվաձեն, պետական լիազոր ներկայացուցչի տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլին, քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն, ինչպես նաև քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, պատմաբաններ, արվեստի և այլ ոլորտների ներկայացուցիչներ։

Մրցութային հանձնաժողովը պատասխանատու կլինի հուշարձանի նախագծի ընտրության և մրցույթի կազմակերպման հետ կապված հարցերի քննարկման համար։