Ախալքալաքում կայացել է դպրոցականների մինի ֆուտբոլի մրցաշար

Ախալքալաքում կայացել է դպրոցականների մինի ֆուտբոլի մրցաշար

Ախալքալաքի մունիցիպալիտետում «Դպրոցական սպորտի օլիմպիադա 2026-2027»-ի շրջանակներում անցկացվել է մինի ֆուտբոլի հերթական մրցաշարը, որին մասնակցել են մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների տղաների 22 թիմ։

Մրցաշարի արդյունքներով մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

Առաջին տեղ՝ Վաչիանի հանրային դպրոց։

Երկրորդ տեղ՝ Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոց։

Երրորդ տեղ՝ Օկամի հանրային դպրոց։

Մրցաշարի ավարտին Ախալքալաքի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Ակակի Մելիքիձեն մասնակից թիմերին հանձնել է գավաթներ, մեդալներ և համապատասխան հավաստագրեր։

Հաղթող թիմը Ախալքալաքի մունիցիպալիտետը կներկայացնի տարածաշրջանային առաջնությունում։