Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել վարչական միավորների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը, առաջիկա ծրագրերը և բնակչության առջև ծառացած խնդիրները։
Հատուկ ուշադրություն է դարձվել բնակչության կարիքներին, առկա մարտահրավերներին և դրանց ժամանակին ու արդյունավետ լուծման հնարավորություններին։ Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականի բյուջեի պլանավորման գործընթացին՝ առանձնացնելով առաջնահերթ ուղղությունները, որոնք պետք է հաշվի առնվեն բյուջեի կազմման ժամանակ։
Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետարանին ենթակա իրավաբանական անձանց ղեկավարները։ Ընդգծվել է համատեղ և համակարգված աշխատանքի կարևորությունը՝ մունիցիպալիտետի կարիքներին ժամանակին արձագանքելու և բնակչության խնդիրներն արդյունավետ լուծելու նպատակով։
