Նինոծմինդայում և մունիցիպալիտետի երեք գյուղերում՝ Մեծ Խանչալիում, Կաթնատուում և Օրոջոլարում, շարունակվում են ջրամատակարարման համակարգի վերականգնման և բարելավման աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում արդեն ավարտվել են մի շարք գլխամասային կառույցների, պոմպակայանների և ջրամբարների կառուցման ու տեխնոլոգիական աշխատանքները, ինչպես նաև Հեշտիա-Նինոծմինդա 11 կիլոմետրանոց գլխավոր ջրատարի կառուցումը։
Ներկայումս իրականացվում են գլխավոր խողովակաշարերի և ջրամատակարարման ներքին ցանցերի կառուցման, ջրաչափական համակարգերի տեղադրման և այլ ենթակառուցվածքային աշխատանքներ։
Ծրագրի ավարտից հետո շուրջ 6 900 բնակիչ կապահովվի շուրջօրյա և անխափան ջրամատակարարմամբ։
