Հաագայում ընդունված ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի պատմական ճշմարտությունը․ Նեթանյահու

Հաագայում ընդունված ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի պատմական ճշմարտությունը․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետը դատապարտել է Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունը, որը պահանջում է դադարեցնել Պաղեստինի տարածքներում բնակեցման քաղաքականությունը:

«Հրեա ժողովուրդը չի գրավում իր հողը՝ ո՛չ մեր հավերժական մայրաքաղաք Երուսաղեմը, ո՛չ էլ մեր նախնիների ժառանգությունը Հրեաստանում և Սամարիայում: Հաագայում ընդունված ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի այս պատմական ճշմարտությունը։ Մեր հայրենիքի ամբողջ տարածքում իսրայելական բնակավայրերի օրինականությունը կասկածի տակ չի կարող դրվել»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։

Ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարանը կարծիք էր հայտնել, որ Պաղեստինի տարածքում Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը։