Նինոցմինդայում Ոստիկանության օրվա առթիվ նախկին ոստիկանները հավաքվել են քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու կյանքից հեռացած գործընկերների հիշատակին։
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին՝ հիշելով իրենց նախկին գործընկերների նվիրումն ու անձնվեր ծառայությունը՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։
Հանդիպման ընթացքում ներկաները ևս մեկ անգամ արժևորել են իրենց գործընկերների ծառայությունն ու ներդրումը ոստիկանության համակարգում։
