Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում նշվել է Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակը

Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում նշվել է Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակը

Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում տեղի է ունեցել Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։

Միջոցառմանը մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրա տեղակալ Արմեն Մառանգոզյանը, Կումուրդոյի և Կարի թեմի քահանա Ալեքսանդրե Կասրաշվին, ինչպես նաև Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։

Դպրոցի աշակերտները ներկաներին ներկայացրել են բազմաբովանդակ գեղարվեստական ծրագիր՝ նվիրված Վրաստանի քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։

Միջոցառման ընթացքում Թեյմուրազ Մճեդլիձեն շնորհավորել է ներկաներին հոբելյանի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով աշակերտներին և ուսուցիչներին միջոցառման կազմակերպման և հետաքրքիր ծրագրի ներկայացման համար։