Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում

Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի նախագահությամբ տեղի է ունեցել «Բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակի կառավարման խորհրդի» նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում։ Դրանցից 8-ի վերաբերյալ խորհուրդը տվել է դրական եզրակացություն։ Քննարկվել և ներկայացվել են նաև մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։

Նշենք, որ «Բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակի կառավարման խորհուրդը» Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետին կից խորհրդատվական մարմին է։ Այն քննարկում է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ տրամադրելու կամ դադարեցնելու հարցերը և համապատասխան առաջարկություններ ներկայացնում քաղաքապետին։